Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:19

ԱԻՆ-ը 2019-ի բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել․ Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 12,6 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 15,1 մլրդ դրամ: Փաստացի 14,6 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 97%-ը: Եթե այդ մեծությունը համեմատելու լինենք սկզբնական ծրագրի հետ, ապա մենք կունենանք 100%-ը գերազանցող և 16,4% գերակատարում սկզբնական ծրագրի համեմատությամբ»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանը նշեց, որ ԱԻՆ-ը նախորդ տարվա ընթացքում 7 միջոցառում է իրականացրել, որոնցից ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է փրկարար ծառայությունը:

«Փրկարար ծառայության համար ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 11,1 մլրդ դրամ, փաստացի օգտագործումը կազմել է 10,7 մլրդ դրամ կամ 96,1% կատարողական է արձանագրվել»,- նշեց Ջանջուղազյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+