Ռեժիմի խստացման և պարետատան պահանջների լույսի ներքո, այն է՝ բժշկական դիմակներ կրել ամենուր, անապահով քաղաքացիները կարող են լուրջ խնդիրների առջև կանգնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Նա առողջապահության նախարարությանը կոչ արեց դիտարկել բնակչության սոցիալապես անապահով խավերին բժշկական դիմակների անվճար տրամադրման հնարավորությունը՝ մատնանշելով, որ հակառակ դեպքում դա կարող է լուրջ խնդրի վերածվել։
Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ հաշվի առնելով դիմակ փոխելու անհրաժեշտությունը յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, ինչպես նաև աշխատանքային օրվա տևողությունն ու ամենաէժան դիմակների արժեքը, յուրաքանչյուր մարդ մեկ ամսվա ընթացքում դիմակների վրա կծախսի մոտ 20 հազար դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







