Երեկ ֆլեշմոբի ընթացքում մենք արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում ամենալայն ծավալներով: Մեզ հաջողվեց բացահայտել տեղի ունեցած ու տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, Վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ այս ամենն իր ծավալներով բերեց այն եզրակացության, որ մենք գործ ունենք կանոնների ապակենտրոն չպահպանման հետ, ինչը պետք է ունենար պատճառ: «Մենք հասկացել ենք մեր խնդրի սահմաններն ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ֆլեշմոբին։
Արդեն այսօր, երբ մենք արձանագրեցինք խախտումներ, մենք իրականացրինք մի փոքրիկ մինիհեղափոխություն, քանի որ մենք այսօր տեսանք կարգապահության որոշակի փոփոխություն, նշել է վարչապետը։
Նա նաև հայտնել է, որ մտադիր է շարունակել այդ գործընթացը։ «Ամեն օր իմ էջում անդրադարձ կլինի դրան: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ամեն օր որոշակի ժամանակ հատկացնել իրենց կողմից արձանագրած խախտումներն ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին: Սրանով մենք սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորում, որն ամենօրյա աշխատանք կկատարի»,- ասել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







