Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ավելի խիստ կարգով: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:
«Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







