Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10009-ի: Հունիսի 2-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3427 է, փաստացի բուժվում է 6368-ը, գրանցվել է մահվան 158 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 59.917 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 56-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 9492 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







