Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերութունը մայիսի 27-ին՝ ՌԴ ժամանակով 16:05-ին, չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ Պետերբուրգից Երևան: Այս մասին հայտնում է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, որոնցից 5-ը՝ մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







