Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:32

«Մեզ շան տեղ դնող չկա», «փառք Աստծո, լավ է» և «Լառնակա ՞. ծաղրում եք»․ թոշակառուները՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Մեզ շան տեղ դնող չկա», «փառք Աստծո, լավ է» և «Լառնակա ՞. ծաղրում եք»․ թոշակառուները՝ Փաշինյանի հայտարարության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ մի շարք հայտարարություններ էր արել կապված թոշակառուների ներկայիս սոցիալական իրավիճակի հետ՝ պնդելով, որ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը բարելավվել է, և 2026 թվականի  ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացրած թոշակով նույնիսկ նրանք կարող են հանգստանալ արտերկրում։
«900 դրամով Գյումրի-Լառնակա ավիատոմս կար։ Այսինքն՝ մեր բարձրացրած թոշակով՝ ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարող է 5 հատ «տուդա-աբռատնի» տոմս առնել»,- ասել էր Փաշինյանը։
Իշխանությունները նաև մատնանշում են, որ հատկապես թոշակառուների կյանքի որակի վրա դրական ազդեցություն է ունեցել հունվարից առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի ներդրումը։ Ընդդիմությունն ընդգծում է, որ նման կոսմետիկ փոփոխություններն ի զորու չեն բարեփոխելու տարեց քաղաքացիների կենսամակարդակը՝ հաշվի առնելով երկրում տիրող գնաճի բարձր մակարդակը և միջին սպառողական զամբյուղի արժեքը։ Հայաստանի վիճակագրական կոմիիտեի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում սննդամթերքի գներն աճել են 3-5%-ով։ Մսնավորապես, ամենամեծ աճը գրանցվել է ձվի դեպքում՝ 30,1%, միսը թանկացել է 15,1%-ով, կաթնամթերքը՝ 12,8%-ով, մակարոնեղենը՝ 9,4%-ով, սուրճը՝ 7,9%-ով, մրգերը՝ 5,6%-ով, հացը՝ 3%-ով, իսկ շաքարը՝ 2,8%-ով։ Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել թոշակառուների շրջանում՝ հետաքրքրվելով, թե արդյոք իրենք համաձա՞յն են Փաշինյանի՝ իրենց կենսամակարդակը բարելավելու մասին արված հայտարարությունների հետ։ Իսկ Փաշինյանի  հայտարարությանը, թե կառավարության ավելացրած թոշակով կենսաթոշակառուն կարող է  5 հատ Գյումրի-Լառնակա ավիատոմս գնել, հարցվածների մեծամասնությունն անլուրջ է մոտեցել։
«Ինչպե՞ս գնեմ․ վիզայի գումար պիտի՞ հատկացնես, էնտեղ պիտի՞ ինչ-որ բան ուտես, թե՞ ուղղակի ֆիլմի հերոսի նման պիտի գնաս-գա՞ս։ Լուրջ չեմ վերաբերվում»,- նշել է հարցվածներից մեկը։
Հարցված քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը վատ է, թոշակը բավականացնում է ընդամենը մինիմալ սննդի համար, իսկ ամենավատ վիճակում գտնվում են միայնակ ապրող թոշակառուները, որոնք չունեն հարազատներ։
«Մեր թոշակառուները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, օրական հացի կարոտ են, իսկ եթե միայնակ են մնում՝ սարսափելի է»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Հարցվածների մեծ մասն անլուրջ է որակել Փաշինյանի այդ հայտարարությունները՝ ասելով, որ իրենց կյանքի որակն էապես չի փոխվել։ Նրանք նշում են, որ 10 000 դրամով թոշակը բարձրացնելը որևէ էական փոփոխություն չի բերել իրենց կյանքում, և եթե իրենց կողքից չաջակցեն, ապա թոշակն ընդամենը մի քանի օր կբավականացնի։
«Մսի գինը դարձել է 4300, ամեն ինչը թանկ է հիմա․ թոշակը 10 000 ավելացրել է, թոշակառուն ինչպե՞ս ապրի»,- փաստել է մեկ այլ քաղաքացի։
Որոշ թոշակառուներ նշել են, որ Հայաստանում կենսաթոշակը չափազանց ցածր է։
«Համեմատած ուրիշ երկրների հետ, որտեղ գործուղման էի, Հայաստանում թոշակառուների վիճակն ահավոր վատ է»,- ընդգծել է  քաղաքացիներից մյուսը։
Հարցվածներից ընդամենը մի քանի քաղաքացի է նշել, որ իրենց վիճակը բարելավվել է առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրմամբ։
«Իհարկե, բարելավվել է վիճակը։ Ե՛վ դեղորայքն է անվճար, և՛ վիրահատությունը»,- արձանագրել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+