Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:15

Գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ․ Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ մայիսի 27-ի նիստի սկսվեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին քննարկումներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված բավականին ծանր վիճակ ունենք Հանրապետությունում և գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ։

Փաշինյանը նշեց, որ մասնագետների հետ երկար խորհրդակցությունների արդյունքում եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝

1․ կրել դիմակ,

2․պարբերաբար ախտահանել ու լվանալ ձեռքերը,

3․պահպանել սոցիալական հեռավորություն։

Վարչապետն ընդգծեց, որ կաևոր խնդիրը մնում է հանրային վարքագծի փոփոխությունը։

«Այսօրվա ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք չենք սովերել ու չենք սովորում ապրել կորոնավիրուսին զուգահեռ, այնինչ՝ պետք է, քանի որ դեռ մեկ տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև նշեց, որ եթե հանրային վարքագծով չկարողանան կանխել կորնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ՝ հավելելով, որ իրենց խնդիրն է՝ ապահովել կանոնների պահպանումը երկու մեթոդով՝

1․ հանրային հաղորդակցություն՝ բարձրացնել մեր հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասով, իսկ առանձին ոլորտների մասով սահմանվել են կանոններ, որոնց պահպանումը 95 տոկոսով երաշխավորում է, որ կորոնավիրուսի տարածման դեպքեր չենք ունենա։

2․ վարչական մեթոդ։

«Որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որ բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները»,- նշեց վարչապետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+