ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից 1995թ․ ծնված դատապարտյալ է փախել, հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
ՔԿ ծառայողները դատապարտյալի բացակայությունը նկատել են հերթական շրջայցի ժամանակ։
«Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է, որը դատապարտվել էր ՀՀ ՔՕ-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հոգեկան ներգործություն, պատժվում է առավելագույնը 2 տարի ազատազրկմամբ)։ Նա այս տարվա փետրվարի 18-ից գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։






































