Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 452 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի: Մայիսի 25-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3145 է, փաստացի բուժվում է 3842-ը, գրանցվել է մահվան 87 (+6) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 51594 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 39-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 6661 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







