Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե Հայաստանը ո՞ր երկրից ու ի՞նչ օգնություն է ստացել։
Նախարարը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գումար չի փոխանցել, բայց 2 հազար ՊՇՌ թեստ է տրամադրել:
«Ստացել ենք ֆինանսական օգնություն Չինաստանից՝ 20.000 դոլարի չափով, Շվեյցարիայից՝ 40.000 ֆրանկի չափով, Նիդեռլանդներից՝ թեստեր: Ճապոնիայից կստանանք հավանաբար սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20.000 ՊՇՌ թեստ և 33.500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- ասաց նախարարը, նշելով, որ հնարավոր է ստանան դողորայքի օգնություն Կանադայից, Հնդկաստանից:
Թորոսյանը հայտեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից դիմակներ ու ախտահանիչ նյութեր ենք ստացել, ԵՄ-ից՝ 2.7 մլն եվրոյի չափով աջակցություն, Ասիական զարգացման բանկից դրամաշնորհի տեսքով է եղել աջակցությունը:
«Եղել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ից, Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ-ի Բնակչության, Մանկական հիմնադրամներից, Կարմիր խաչից: Մեր մշտական գործընկերներն են, որոնց աջակցության համար մենք շնորհակալ ենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում հիմա բոլորն իրար օգնում են, օգնություն է գնում նաև Հայաստանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







