Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ծանր վիճակում է գտնվում 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 63-ը, իսկ արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նաև հայտնեց, որ վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է ռեկորդային թվով հետազոտություններ՝ 1751, իսկ վարակի տարածումից ի վեր իրականացվել է 45822 հետազոտույթուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







