Հայաստանում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 335 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5606-ի: Մայիսի 21-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 2581 է, փաստացի բուժվում է 2928-ը, գրանցվել է մահվան 70 (+3) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 45822 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 27-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 5271 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







