Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:55

Թող 2026 թվականը յուրաքանչյուրի համար ստեղծարարության տարի լինի

Թող 2026 թվականը յուրաքանչյուրի համար ստեղծարարության տարի լինի

Armenia Today-ի խմբագրությունը շնորհավորում է Ձեզ Նոր տարվա և գալիք Սուրբծննդյան առթիվ։

Հուսով ենք, որ համաշխարհային ճգնաժամերով և քաղաքական ցնցումներով լի այս աշխարհում յուրաքանչյուրիդ կհաջողվի մխիթարություն ու ջերմություն գտնել ընտանիքում, քանի որ, վերջիվերջո, հենց դա է ամենակարևորը։ Մերձավորների աջակցությունն ու սերը թող միշտ մնան այն ամենաուժեղ հենարանը, որը ներշնչում է անել առաջին հայացքից նույնիսկ անհնարին թվացողը։

Անցնող 2025 թվականն Armenia Today-ի համար դարձավ աճի և վստահության տարի․ գրեթե մեկուկես միլիոն դիտում և ավելի քան 100 հազար նոր բաժանորդ սոցիալական ցանցերում։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր ընթերցողի, որ շարունակում է մնալ մեզ հետ։

Time ամսագիրը 2025 թվականին արհեստական բանականության ճարտարապետներին նշել է որպես աշխարհի ձևավորման հիմնական ուժերից մեկը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ առանձին մարդու որոշումներն են սկսել ավելի ու ավելի հաճախ ազդել համաշխարհային գործընթացների վրա։ Թող 2026 թվականը յուրաքանչյուրի համար դառնա անձնական աճի, մարդու և բնության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև ստեղծարարությանը միտված տարի։

Ցավոք, չենք կարող խոստանալ, որ նոր՝ 2026 թվականին, կպատմենք միայն լավ լուրեր։ Սակայն մենք չենք կորցնում հույսը, որ հասարակական պառակտումն, ի վերջո, կթուլանա, իսկ խորհրդարանական ընտրությունները հայկական հասարակական կյանքին նոր շունչ կհաղորդեն, և քաղաքականության մեջ իսկապես նոր դեմքեր կհայտնվեն։

Նաև վստահ ենք, որ հայ երաժիշտները, ռեժիսորները, դերասանները, մարզիկները և գործարարները գալիք տարին ոչ պակաս կհարստացնեն նոր կոթողներով, իսկ գուցե և ավելի, քան նախորդին։ Եվ, անշուշտ, երաշխավորում ենք, որ ինչպես խնդիրների, այնպես էլ ձեռքբերումների մասին Ձեզ կպատմենք ազնիվ և ժամանակին։

Շնորհավորում ենք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին, հոգ տարեք Ձեր և մեր ընդհանուր միասնության մասին։

Հարգանքով՝
Armenia Today-ի խմբագրություն

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+