Oրեր անց գլխավոր տոնածառը, զարդարված և ամբողջ շքեղությամբ, կներկայացվի քաղաքին, հայտնել են Գյումրիի քաղաքապետարանից։
Գերատեսչությունից տոնածառի մասին քննարկումներն անվանել են «փաստերը խեղաթյուրելու և տիկնիկավար խաղալու փորձ»։
Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ նախորդ տարի դեկտեմբերի վերջերին է զարդարվել տոնածառը։
«Բոլոր նրանք, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ովքեր շահարկում են տոնածառի ներկայիս տեսքը՝ հաշվի չառնելով, որ առայժմ տեղադրված է միայն դրա կմախքը, լավ կանեն հիշել, թե անցած տարի երբ են վառվել Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը` դեկտեմբերի 24-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







