ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:
Նախարարը նշել է, որ 351 նոր դեպք է հաստատվել կիրակի օրվա ընթացքում, իսկ այս պահին ունենք
4.823 ընդհանուր թվով դեպք, ակտիվ դեպքերի թիվը 2.718 է։
Թորոսյանը նշել է, որ 100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք ունենք, 61 մահվան դեպք, վարակից մահացության ցուցանիշը կազմում է 1.3%։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







