Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:08

Իշխանական կուլիսներում վստահ են՝ Վարդան Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անի․ ԶԼՄ

Իշխանական կուլիսներում վստահ են՝ Վարդան Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անի․ ԶԼՄ

Իշխանական կուլիսներում վստահ են, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անի, գրել է «Ժողովուրդ»-ը։

Ըստ թերթի՝ Գյումրիում ապրիլի 16-ին ընդդիմադիր թեկնածուները Ղուկասյանին քաղաքապետ են ընտրել, բայց նա «պետք է իշխանությունների հետ համագործակցի, իսկ հարկ եղած դեպքում՝ ենթարկվի իրենց»:

Լրատվականի տեղեկություններով՝ դա ակնհայտ երևում է նաև Ղուկասյանի «զգուշավոր» հայտարարություններից:

«Իշխանությունը նպատակ ունի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին «ներքաշել» այս ամենի մեջ, որպեսզի մարզպետն ամեն կերպ Ղուկասյանին «իրենցով» անի: Իշխանություններն օրինակ են բերում Սյունիքի համայնքապետերին, որոնց մարզպետի շնորհիվ կարողացել են իրենց դաշտ բերել, անգամ պաշտոնական այցերի ժամանակ նրանք դիմավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ճաշել, քայլել նրա հետ»,- նշել է թերթը:

Թերթի աղբյուրի համաձայն՝ իշխանությունները վստահ են, որ Շիրակի մարզպետը կանի դա, իսկ Ղուկասյանի դեպքում գործընթացն ավելի հեշտ կլինի, քանի որ «կոմպրոմատներ ունեն նրա և որդու դեմ»։

Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ էր ընտրվել ապրիլի 16-ին։ Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն զրկվել էր մեծամասնություն կազմելու հնարավորությունից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չէր հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտնել նաև «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+