Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:39

Բունդեսթագի նախկին 2 պատգամավոր Ադրբեջանի օգտին կաշառք վերցնելու մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ

Բունդեսթագի նախկին 2 պատգամավոր Ադրբեջանի օգտին կաշառք վերցնելու մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ

Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթներն Ադրբեջանի օգտին կաշառք վերցնելու մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ, հայտնել է Münchner Merkur-ը:

Մյունխենի Բարձրագույն տարածաշրջանային դատարանն ընդունել է Մյունխենի դատախազության կողմից առաջադրած մեղադրանքները, դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:

ՔԴՄ-ից նախկին պատգամավոր Ֆիշերը մեղադրվում է կաշառակերության, իսկ ՔՍՄ-ից նախկին պատգամավոր Լինթները՝ պաշտոնատար անձանց կաշառելու մեջ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների կայացման վրա ազդելու համար: Երկուսն էլ հերքում են մեղադրանքները: Ենթադրվում է, որ Լինթները մի քանի միլիոն եվրո է ստացել արտասահմանյան ընկերությունների միջոցով, որոնց մի մասը փոխանցել է այլ պատգամավորների, որոնք պետք է ազդեին Ադրբեջանի օգտին որոշումների վրա, մինչդեռ Ֆիշերը, ըստ տեղեկությունների, ստացել է 21 800 եվրո՝ ադրբեջանամետ ելույթների և փաստաթղթերի արտահոսքի դիմաց:

Մեղադրանքները վերաբերում են այն գործողություններին, որոնք կատարվել են 2014 թվականից, երբ Գերմանիայում անօրինական էր դարձել միջազգային խորհրդարանի անդամների վրա ազդելը: Հետաքննությամբ բացահայտվել է ևս երկու կասկածյալ, որոնցից մեկը մահացել է:

2021-ին Deutsche Welle-ը հայտնել էր, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանից գումար ստանալու հետ կապված կոռուպցիոն հետաքննության մասնակից Ֆիշերին անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Բունդեսթագը նրան անձեռնմխելիությունից զրկել էր, որպեսզի քննչական մարմիններին խուզարկություններ անցկացնելու և հանցանշաններ առգրավելու իրավունք տար:

Լինթների՝ Ադրբեջանի օգտին լոբբիստական աշխատանք տանելու մասին Deutsche Welle-ը գրել էր 2017-ին՝ հայտնելով, որ 2013-ին Լինթները ղեկավարել է Ադրբեջանի ընտրությունների դիտարկման գերմանական 36 հոգանոց առաքելությունը։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ «Ալիևի վերընտրվելը  համապատասխանել է գերմանական չափանիշներին»։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա այդ ծառայության համար ստացել էր 61 000 եվրո (84 000$):

2024-ի հունվարին Մյունխենի գլխավոր դատախազությունը Բունդեսթագի երկու նախկին պատգամավորի Ադրբեջանի ռեժիմի օգտին կաշառք վերցնելու համար մեղադրանք էր առաջադրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+