Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյանը (դաշնամուր) նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կներկայացնեն «Լուռ գիշերներում» խորագրով համերգային երեկոն։
Ռուս կոմպոզիտորների հայտնի օպերաներից կհնչեն արիաներ , ռոմանսներ, ինչպես նաև դաշնամուրային ստեղծագործություններ։ Դաշնամուր՝ միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյան։
Ծրագրում ներառված են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Ն. Ռիմսկի-Կորսակով, Մոդեստ Մուսորգսկի, Սերգեյ Ռախմանինովի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







