ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված միջոցառումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերժումից հետո ցանկանում է անցկացնել «Դվին» հյուրանոցում, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ այս հարցով ՀՅԴ-ն բանակցում է հյուրանոցի ղեկավարության հետ:
««Դվինի» սեփականատիրոջ հետ համաձայնության կգա՞ն, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ»,- գրել է թերթը։
Օգոստոսի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը հրաժարվել էր Սրբազան շարժման միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրել։ Դանիելյանը համալիրի տնօրինությանը մեղադրել էր «ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող միջոցառումները սաբոտաժի ենթարկելու մեջ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







