Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:39

Վարչապետն ասել է՝ մենք կորոշենք, երբ դուրս գալ ՀԱՊԿ-ից. Միրզոյան

Վարչապետն ասել է՝ մենք կորոշենք, երբ դուրս գալ ՀԱՊԿ-ից. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հերքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին լուրերը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մենք կորոշենք, երբ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- խորհրդարանում հայտարարել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ խորհրդարանի նիստը ձայնագրվում է, և Փաշինյանի խոսքերը հեշտությամբ կարելի է ստուգել։

Փաշինյանը հունիսի 12-ին խորհրդարանում՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմում կրած պարտության և ստեղծված իրավիճակի պատասխանատուների մասին։ Նա մեղավորերի շարքում ակնարկել է «փուչիկ դաշինք» ստեղծողների մասին՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի:

«Մեղավորը նրանք էինք, ովքեր ստեղծել էին փուչիկ դաշինք ու պարզվեց, որ նրանք ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն էին կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ էին պայմանավորվում»,- ասել է Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորների հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Փաշինյանը պատասխանել է, որ «իշխանությունները կորոշեն, թե երբ դուրս գան կազմակերպությունից»։

«Դուրս կգանք, դրանո՞վ եք վախեցնում։ Մենք կորոշենք, երբ դուրս գանք։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է։ Կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»,- արձագանքել է Փաշինյանը։

Պատգամավորների հարցին՝ այդ դեպքում ո՞ւր է գնում Հայաստանը, նա հայտնել է, որ գիտի ճանապարհն ու «իշխանությունը համարյա հասել է տեղ»։

«Գնում ենք դեպի իրական, ինքնիշխան, խաղաղ, սահմանազատված սահմաններով Հայաստան պետություն։ Իսկ այնտեղ հետ չենք գնա, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»,- հայտարարել է վարչապետը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ ի՞նչ վիճակում կլինեին Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը, եթե նա չլիներ իշխանության ղեկին, Փաշինյանը նշել է, որ «Հայաստանը կվերածվեր գուբերնիայի»։

«Ամեն ինչ նույնը կլիներ, բայց մի տարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը 100%-ով գուբերնիա կլիներ: Մենք ձեր տված հարցը մեզ տվել ենք ու ստացել ենք պատասխան, թե ինչ պետք է անենք՝ դա թույլ չտալու համար։ Հիմա հենց դա ենք անում։ Այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հանգիստ քնել՝  վստահ լինելով, որ վաղն արհավիրք չի լինելու, եթե, իհարկե, նկատի չունենք բնական աղետները»։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+