Երևանում նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Նոյեմբերի 23-25-ը ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային մարզերի ճանապարհներին՝ մերկասառույց։
Նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, նոյեմբերի 21-23-ը, 25-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Նոյեմբերի 23-25-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







