Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:10

«Մամա՛, եշի՛ր, էս մարդը շատ շոկոլադ է կերել»․ սենեգալցի ֆուտբոլիստը պատմել է Ստեփանակերտում իր կյանքի մասին

«Մամա՛, եշի՛ր, էս մարդը շատ շոկոլադ է կերել»․ սենեգալցի ֆուտբոլիստը պատմել է Ստեփանակերտում իր կյանքի մասին

Ուսման Ֆայը, որն ապրում և աշխատում է Ստեփանակերտում, ասում է, որ իր համար աշխարհի ամենալավ, մաքուր ու գեղեցիկ տեղը Ղարաբաղն է, որտեղ դեմ չէր լինի ապրել ամբողջ կյանքում, արդեն ունի լավ ընկերներ, քաղաքն ընդունել է նրան։ Այս մասին նա պատմել է «Ամերիկայի ձայն»-ին։

Ֆայը մի քանի տարի առաջ՝ մինչև պատերազմը, երեք ընկերների հետ տեղափոխվել էր Ստեփանակերտ և սկսել խաղալ Արցախի հավաքականում։

Նա լեզուն սովորել է և վարժ խոսում է հայերեն, ազատորեն շփվում արցախցի փոքրիկների հետ։

«Առավոտյան դուռը թակում, հարցնում են՝ Ուսմանը վեր կացե՞լ է»,- ասում է ֆուտբոլիստն ու ավելացնում, որ սիրում է երեխաների հետ ֆուտբոլ խաղալ։

Նա ծիծաղում է, պատմում է Ստեփանակերտի կյանքի մասին, թե ինչպես են մարդիկ երբեմն արձագանքում իրեն:

«Մի անգամ փողոցում մի երեխա, ինձ տեսնելով, մորն ասաց՝ տես, մայրիկ, այս մարդը շատ շոկոլադ է կերել»։

Ուսմանը 3 տարի 6 ամիս է, ինչ ապրում է Արցախում և չի բացառում, որ այստեղ կհաստատվի։

«Հադրութից և Շուշիից շատ ներքին տեղահանվածներ դեռևս բնակարանային խնդիրներ են լուծում»,- ասում է Ուսմանը։ Հեռանալով Սենեգալ՝ նա իր հետ տանում է հայկական փախլավա և ժենգյալով հաց։ Հազար հատ տանում եմ, ասում է նա։

Ուսման Ֆայը մտածում է ապագա ընտանիքի մասին։ Ուզում է ամուսնանալ մաքուր սրտով գյուղացի աղջկա հետ։
«Այժմ ամբողջ աշխարհում շատ դժվար է լավ աղջիկ գտնելը»,- ասում է Ուսմանը, սակայն նշում, որ իր համար գույնը կապ չունի, կարևորը սիրտը սպիտակ լինի։ Նա համոոզված է, որ մայրը կընդունի նրան, ում ինքն է հավանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+