Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:43

Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է հետաձգել գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու օրինագիծը

Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է հետաձգել գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու օրինագիծը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է հետաձգել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծի ընդունումը, որը գումարի դիմաց 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն է տալիս։

Պատգամավորը չի կարծում, որ նախագծի վերջնական ընդունման դեպքում բանակից ազատվելու կոռուպցիոն ռիսկերը վերանալու են։ Նրա խոսքով՝ օրինագիծը ոչ թե կարող է կոռուպցիոն ռիսկերը կանխել, այլ խրախուսել։

«Երբ անօրինական կեղծ մեխանիզմը հավասարազոր գումարով փոխարինում ես օրինականով, արդյոք դրանով կոռուպցիոն ռիսկի դեմն առնո՞ւմ ես: Երբ բոլորովին հակառակն ես անում, միանշանակ ու աներկբա ո՛չ թե դեմն առնում ես, այլ խրախուսում ես կոռուպցիան։ Եթե մարդիկ ապօրինություն էին գործում 60 000 դոլարով, և այդ քայլին իսկապես ունևոր մարդիկ կարող էին դիմել, քանի որ բռնվելու ռիսկ կա, ապա հիմա, որպեսզի այդքան փող չվճարեն, օրինական ճանապարհով դա անելու են պայմանական 20 000 դոլարով՝ նույն անօրինական կեղծ ճանապարհով։ Ինչո՞ւ, որովհետև դու կոռուպցիոն ռիսկի իրավական հիմքերը և վերահսկողության մեխանիզմները չես փոխել, այլ զուտ առաջարկում ես աչք փակել այդ բացի վրա՝ սահմանելով գնային սանդղակ օրինական բարձր տարիֆի պարտադրանքով»,- գրել է նախկին պատգամավորը։

Նա ընդգծել է, որ նախագծի հիմնավորման հիմնական թերացումն այն է, որ, փաստացի, չեն փոխվում բանակից ազատվելու առողջապահական հիմքերի չափորոշիչները և վերահսկողության մեխանիզմները։

«Սա նշանակում է, որ օրենքների տառերի արանքում նույն սողանցքները մնում են, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկը մնում է անփոփոխ: Վստահ եմ՝ թիմակիցներս երկուշաբթի օրվա նիստին և լիագումար նիստին, եթե, իհարկե, նախագիծը դրական եզրակացություն ստանա հանձնաժողում, հնարավորինս խելամտություն և խոհեմություն կցուցաբերեն, և նախագիծն այս փուլում առնվազն կհետաձգեն»,- հավելել է նա։

Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+