Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:41

ԶՈւ ԳՇ պետը Հունաստանում քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

ԶՈւ ԳՇ պետը Հունաստանում քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Դենդիասն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈւ բարեփոխումների իրագործմանը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։

2024 թվականի դեկտեմբերին Հայաստանը, Կիպոսն ու Հունաստանը ստորագրել էին պաշտպանության համագործակցության 2025-ի ծրագրերը։ 2024 թվականի հուլիսին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագիրը։

Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Դենդիասն ստորագրել էին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։ Դենդիասը մարտին հայտարարել էր Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում քառակողմ համագործակցության մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+