Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չեղարկել է իր այցը Կիպրոս՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնել է Կիպրոսի նրա գործընկեր Միխալիս Յորգալլասը։
«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով Կիպրոս նրա ծրագրված այցի չեղարկումից հետո»,- գրել է Յորգալլասը X-ում (նախկինում՝ Twitter):
Նախարարի խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերը հաստատել են երկու երկրների միջև առկա լավ հարաբերությունները, ինչպես նաև «հիանալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում»։ Յորգալլասը նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին։ Նախարարը նշել է, որ կողմերը ցանկություն են հայտնել հանդիպել մոտ ապագայում և որքանով թույլ կտան հանգամանքները։
Սեպտեմբերի 1-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրետակոծության հետևանքով երեք զոհի և մեկ վիրավորի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







