Էլթուն Գարաևը մահացու վիրավորում է ստացել Հայաստանի հետ սահմանին։ Ինչպես մարտի 5-ին մահացած Օրհան Փաշազադեն, այնպես էլ Գարաևը հերթապահություն են իրականացրել Ղազախի շրջանում։ «Кавказский узел»-ի փոխանցմամբ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ սահմանապահ երկու զինվորներն էլ մահացու վիրավորում են ստացել հայկական կողմից բացած կրակից։
Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել երկու ադրբեջանցի զինվորականների մահվան վերաբերյալ հայկական կողմին ուղղված մեղադրանքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







