Ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Ինչպես նշել է Կոթի համայնքի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ՝ մոտավորապես 12–ի-13-ի հատվածում։
Մելիքյանի խոսքով՝ տուժածներ և գույքային վնաս կրողներ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







