Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ, անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Ինչպես հայտարարում է նախարարության մամուլի ծառայությունը, վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստանալով համապատասխան ազդանշանը` կենտրոնական ապարատի զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Մարզումների նպատակն էր զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների և աշխատանքային խմբերի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումն ու փոխգործակցության ամրապնդումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







