Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը՝ իր հետ բերելով նոր հույս ու հավատ:
Գևորգ Ղուզանյանը պատերազմի օրերին եղել է Ջրականում, մասնակցել թեժ մարտերի՝ չերկմտելով ու գիտակցաբար կյանքը զոհելով հանուն հայրենիքի:
«Տղայիցս հետո շատ ծանր ապրումների մեջ էինք: Որպեսզի կարողանայինք նորից ապրել, որոշեցինք երեխա ունենալ»- պատմում է տիկին Աստղիկը:
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո տիկին Աստղիկն ու իր ամուսինը նոր կյանք պարգևելու որոշում էին կայացրել, առողջանական ծանր խնդիրների միջով անցնելուց հետո երկար սպասված մանկան ճիչը Ղուզանյանների համար ապրելու նոր հույս ո լույս է դարձել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







