Այս մասին РУСАРМИНФО-ի հետ զրույցում նշել է իսրայելցի քաղաքագետ, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
Նախկին պատգամավորն ասել է, որ ինքը մասնակցել է Իսրայելի ներկայացուցիչների և Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հանդիպմանը:
Ցինկերը հայտնել է, որ իսրայելական կողմը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանին հարձակողական սպառազինությունների մատակարարումն անհնար է։
Նշենք, որ Indian Defence Research Wing-ի փոխանցմամբ՝ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական արտադրության բալիստիկ հրթիռների ձեռքբերման նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







