Այսօրվա ընդդիմադիր գեներալները պատերազմի ժամանակ եղել են մարտի դաշտում, ամեն մեկը մի հարց է լուծել, օգտակար է եղել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը։
Ըստ Բաբայանի՝ սուտ են այն տեղեկությունները, որ որևէ զինվորականի արգելվել է մասնակցել ռազմական գործողություններին։ «Ես հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա կապացացեմ»,- նշեց Բաբայանը։
Նա հայտնեց, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին ինքը ևս մասնակցելու է, բայց իրեն ևս հարցեր են ուղղվելու այնտեղ։ «11 արտախորհրդարանական ուժերից ընտրել են 3-ին, որից մեկը՝ ես»,- հայտնեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







