Այսօր զոհված Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Ալավերդիից էր՝ 20 տարեկան, կոչումով՝ կրտսեր սերժանտ։
Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում։
2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՊՆ կողմից պարգևատրվել էր պատվոգրերով՝ Անկախության 30֊ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու և կանոնադրության ու հրամանատարների հրամանները անվերապահովերն կատարելու համար:
Ռուդիկի էջում բազմաթիվ էին գրառումները ծառայության վերաբերյալ։ 2021 թվականին լուսանկար էր ավելացրել և կից գրել․ Գնում եմ, որ գամ։ Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի մեկ քույր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







