ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից ՀՀ ԶՈՒ զինծառայողների տեղափոխումը Ղազախստան:
Այս մասին հայտնում է РИА новости — ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ զինծառայողները Հայաստանի Զվարթնոց օդանավակայանից Ղազախստանի Ալմաթիի օդանավակայան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ил-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում հայ զինծառայողներին Ղազախստան ուղարկելու մասին: Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման կազմում ընդգրկված է 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնելու է բացառապես ռազմավարական նշանակության շենքերի և ենթակառուցվածքների պահպանման գործառույթներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







