ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ի էջում անդրադարձել է հաջորդ տարվա ռազմական բյուջեին։
«2022 թվականի ռազմական բյուջեն մեկ բառով կարելի է որակել իներցիոն։ Տպավորություն ունեմ, որ ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ ԳՇ պետը և առավել ևս՝ Փաշինյանը, չգիտեն, թե որտեղից սկսեն և ուր շարժվեն։
Փաշինյանի գործունեությունն առհասարակ 2018-ից հետո ուղղված է եղել անվտանգության համակարգի փշրմանը և նրա բոլոր նախաձեռնությունները ոչ միայն ձախողվել են, այլ իրենց հետ սրբել, տարել են տասնամյակներով ստեղծվածը։
Փաշինյանը շարունակում է ոչնչացնել համակարգեր, որին մասնակից բոլոր ուժերն ու գործիչները՝ անկախ անձնական ու մասնագիտական որակներից, իշխող թիմում հայտնվելու հանգամանքներից, պատասխանատվություն են կրելու նրա բոլոր արարքների՝ արածների ու չարածների համար»,- գրել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







