Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:23

ՀԱՊԿ-ի երկրների ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել է կոալիցիոն ռազմական կառույցի գերակայությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները չորեքշաբթի օրը ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստում որոշել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայություններ։

ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը:

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։ Հաստատվել է ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների բնույթի միասնական ըմբռնում: Պայմանավորվել ենք համակարգել դրանք չեզոքացնելու համատեղ գործողությունները և կատարելագործել ՀԱՊԿ ռազմական ներուժը», — ասել է Գերասիմովը ՝ ամփոփելով նիստի արդյունքները, որը, նրա գնահատմամբ, անցել է կառուցողական միջավայրում։

«Քննարկվել են ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները ռազմական ոլորտում հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում։ Հանձնարարություններ են տրվել դրանց իրականացման վերաբերյալ», — հայտնել Է Գերասիմովը՝ հավելելով, որ սահմանված է«ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում՝ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար զինվորական դիտորդների եւ շտաբերի սպաների պատրաստման ուղղությամբ» աշխատանքի կարգը:

«Քննարկվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2021» զորավարժությունների անցկացման արդյունքները։ Որոշումներ են կայացվել կազմակերպության հավաքական ուժերի այս բաղադրիչի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ», — ասել է Գերասիմովը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+