Անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով N զորամիավորումում սեպտեմբերի14-ին զորամասերի օպերատիվ օղակի սպաների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է սպաների գործառութային պարտականությունների կատարման հաջորդականությունը, տրվել են հրահանգներ օպերատիվ-մարտավարական իրադրության պայմաններում փաստաթղթերի մշակման կարգի վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







