Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:30

«Մեր ԶՈՒ-ն բարձր մակարդակով դիմակայում է հակառակորդին». Գեղարքունիքի մարզպետ

«Գիշերվանից սկսվել են հակառակորդի կողմից գործողություններ, որի արդյունքում ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է կյանքին վտանգ չի սպառնում», — այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հայտնելով նաև մեկ անհետ կորածի մասին։

«Նաև մեկ անհետ կորած ունենք, այս պահին դեռ ինֆորմացիա չկա։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի լճեր, Վերին Շորժայի ուղղությամբ՝ այդ ամբողջ հատվածում։ Նոր բնագիծը, որ ունենք պատերազմից հետո, գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են»։

Հարցին, թե ադրբեջանական զորքերի կողմից տեղաշարժ եղե՞լ է, Սանոսյանը պատասխանել է․ — «Փորձեր եղել են, բայց մեր զինված ուժերը, իհարկե, կանխում են այդ փորձերը։ Մեր զինված ուժերը բավական բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին»։

Սանոսյանի խոսքով՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ դեռ չի արձակվել, կրակը բնակավայրեր չի հասել։ «Բայց երբեմն անկանոն կրակներ են վարում, որը նաև բնակավայրերի ուղղությամբ է լինում։ Իհարկե անհանգստություն կա, ըստ իրավիճակի քայլերը կհասկանանք, ՊՆ-ի, բանակային կորպուսի հետ աշխատում ենք, կհասկանանք հետագա քայլերը», — ասաց մարզպետը՝ նշելով՝ խուճապ չկա։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+