Փետրվարի 1-ին լրանում է Ապրիլյան պատերազմի հերոսներից Անդրանիկ Գրիգորյանի ծննդյան օրը։ Նա կդառնար 34 տարեկան։ Անդրանիկը զոհվել է ապրիլի 2-ին մարտական գործողությունների ժամանակ՝ Ջաբրայիլում (Ջրական) մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս:
Ծնվել է Ուկրաինայում, 1987 թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի և բնակություն հաստատել Լենինական քաղաքում։ 1993-1995 թթ. սովորել է Գյումրիի միջնակարգ դպրոցներից մեկում։
1995 թ. ընտանիքը տեղափոխվել է Հադրութի շրջանի Հայկավան գյուղ։ 1995-2000 թթ․ սովորել է Հայկավանի 7-ամյա դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է անասնապահությամբ։
2004-2006 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։ 2013 թ. հուլիսի 28-ից պայմանագրային զինվորական ծառայության է անցել ՊԲ N զորամասում՝ որպես հրաձիգ, ականանետի նշանառու։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին: Ամուսնացած էր, ունի 2 որդի։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







