Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
«Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ խնդիրներ։ Մարզումների շրջանակում իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







