Դեռ մարտի 16-ին Armenia Today-ը ԱԳՆ-ից փորձեց տեղեկանալ, թե Հայաստանն արդյոք կմասնակցի՞ ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը: ԱԳՆ-ն ուղղորդեց մեզ ՀՀ ՊՆ, բայց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը երկու օր շարունակ համառորեն արհամարհեց մեր զանգերը:
Քիչ առաջ, սակայն, «Արմենպրես»-ի միջոցով տարածվեց տեղեկություն, որ ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը մեր ԶՈւ-ն չի մասնակցելու:
Միջազգային զորավարժությունների կազմակերպումը և դրան մասնակցությունը երկարատև մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում, և դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային և այլ հարցերը խիստ փոխկապակցված են:
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները չեն մասնակցել Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել ենք վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը»,- հայտնել է ՊՆ-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







