Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:28

F-16-երի թռիչքները դեպի Ադրբեջան իրականացվել են Վրաստանի տարածքով․ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ

Հակառակորդի հերթական Սու-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։

Նրա խոսքով՝  թեև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ժխտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունը մարտական գործողություններին, սակայն  F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում են հայտնվել դեռևս հուլիսից՝ թուրք- ադրբեջանական լայնամասշտաբ

զորավարժությունների նախապատրաստման նախօրեին։

«Ինքնաթիռներն ակտիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ և ԱՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա- Վարդենիս, Վարդենիս-Քարվաճառ, Գյանջա- Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները։ Զորավարժությունների ավարտից հետո այդ ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, տեղեկայված են մնացել Գյանջայի օդանավակայանում»,- ասաց պաշտոնյան և հավելեց, որ F-16-երի թռիչքները դեպի Ադրբեջան իրականացվել են Վրաստանի տարածքով:

ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղեկալը փաստեց, որ սեպտեմբերի 27-ին թուրքական երկու F-16  ինքնաթիռ Գյանջա- Սոթք- Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարված հասնելու ընթացքում խախտել են ՀՀ օդային սահմանը 6 կմ խորությամբ։ Իսկ սեպտեմբերի 29-ին Մինգեչաուրի ջրամբարի շրջանում հերթապահող F-16 ինքնաթիռը խոցել է մեր ՍՈՒ-25-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+