Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:42

Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունի հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- ասել է Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ, փաստացի, Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են զեկուցում, զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որն էլ նա փորձում է օգտագործել:

Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով առավոտյան Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացմանը, ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացրել նաև այն պատճառով, որ չեզոքացվել էր ռազմական օդանավակայանից Թուրքիայի օդուժի օգնությունը:

«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածներից հետո տեսանք, որ Ադրբեջանական կողմը թքած ունի իր ժողովրդի վրա, քանի որ ոչ մի քայլ չէր ձեռնարկել բավական մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը մարտական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Համառ և թեժ մարտեր են ընթանում հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով: Ադրբեջանը հրետակոծում է նաև Ստեփանակերտն ու Շուշին: Կան  տուժածներ քաղաքացիների շրջանում, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: Նշենք, որ ադրբեջանական կողմից անձնակազմի այսօրվա զոհերի թիվը 400 է, 700 վիրավոր, 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ:

Հիշեցնենք նաև, որ Հոկտեմբերի 4-ին Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական օդանավակայանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+