Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:42

Հակամարտության սրման համար Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության մասին հստակ ապացույց կա. Ալմագրո

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել. հակամարտության սրման հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա:

Այս մասին հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին ուղղված նամակում:

Նա նախ նշել է, որ դեսպանին գրում է՝ ի պատասխան ԼՂ-ի վրա ռազմական հարձակումների վերաբերյալ Ամերիկյան պետությունների կազմակերպության հայտարարության արձագանքի:

«Վերջին 5 տարիների ընթացքում մենք ուշիուշով հետևում ենք ձեր երկրի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա խոր մտահոգության առիթ է, քանի որ այս սրումն անկասկած նախապատրաստումն էր՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկված այս զինված ագրեսիայի համար: Ագրեսիայի և հակամարտության սրման հարցում ձեր լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա: Ֆրանսիան հայտարարություն է արել՝ վկայելով, որ Թուրքիան ուղարկել է ISIS-ի հետ փոխկապակցված 300 իսմալիստների՝  միանալու ադրբեջանական զինված ուժերին»,-նշել է Ալմագրոն:

Նա նաև նկատել է, որ Միացյալ Նահանգների պետդեպը ևս հաստատել է Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկանների ներկայությունը Ադրբեջանին աջակցելու համար: Բացի այդ, Բրյուսելում վերջին հանդիպմանը եվրոպացի առաջնորդները դատապարտել են ցանկացած արտաքին միջամտություն: «Հակամարտությունում թուրքական օդուժի մասնակցության հետ կապված ապացույցը բացարձակ դատապարտելի է»,-նշել է Ալմագրոն:

Նա նկատել է, որ Հայաստանն արդեն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ ընդունելու բանակցությունները: «Հիմա միջազգային խաղաղության և կայունության նկատմամբ ձեր պատասխանատվությունն է՝ ընդունել նույնը»,-ասել է նա:

Ալմագրոն շեշտել է, որ այն հայտարարությունը, որին Ադրբեջանի դեսպանը հղում է անում նամակում, թողարկվել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարության կողմից, որն ինքը պատիվ ունի ղեկավարելու և որը խիստ դատապարտում է ռազմական ագրեսիան, հատկապես այն հարձակումները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:

«Ինքնորոշման հիմնական ուղերձը՝ մի սկզբունք, որը դուք որոշել եք անտեսել,  հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ մեկ այլ սկզբունք, որը դուք որոշել եք անտեսել: Այն, ինչ ես համարում եմ անհամատեղելի ինքնորոշման և խաղաղության ու կայունության սկզբունքների հետ, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ վերջերս կատարված ռազմական հարձակումներն են և բանակցային գործընթացին միջամտող, սպառնացող օտարերկրյա խաղացողները»,-գրել է նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում են: «Ըստ ՀՀ կառավարության՝ խաղաղ բնակչության դեմ այս հանցավոր հարձակումներն իրականացրել է ձեր երկիրը ՝ թուրք ռազմական մասնագետների հետ միասին: Ինչպես մենք նշել էինք 2020-ի սեպտեմբերի 27-ին մեր հռչակագրում, որպես ռազմական թիրախ՝ քաղաքացիական անձանց վրա հարձակվելու պրակտիկան պետք է արգելվի, դա զինված հակամարտությունը կարգավորող հիմնական կանոնների լիակատար խախտում է»,-շեշտել է նա:

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիային վերաբերող իր հայտարարությանը և կրկնում է բանակցային գործընթացը վերաակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ  Մինսկի խմբի շրջանակներում: «Կարծում ենք, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային գործընթացի միջոցով, որը հիմնված է միջազգային իրավունքի և Հելսինկյան համաձայնագրերում ամրագրված սկզբունքների վրա»,-ասել է Ալմագրոն ու  իր անկեղծ ցավակցությունը հայտնել երկու կողմերի զոհերի համար:

Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի 158 զոհված զինծառահող, 8 քաղաքացիական անձի մահ,  շուրջ 200 վիրավոր։

Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+