Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:18

Ռուս-հայկական մարտավարական զորավարժություն Հայաստանում

Հայաստանում սկսվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժության շրջանակներում ՀՀ ՊՆ զինծառայողների հետ երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններում:

Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում կկատարեն ռազմական վարժանքներ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի աջակցությամբ:

Վարժանքների և պայմանական հակառակորդի ուժերի ու միջոցների կրակային խոցման ընթացքում ստորաբաժանումների գործողությունների մոնիթորինգն իրականացնելու են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում զինծառայողները օրվա ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն հրաձգային զենքից, նռնականետերից, հետևակի մարտական մեքենաների, տանկերի, հրետանային և զենիթահրթիռային սպառազինությամբ:

Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում են ՀՌՕ-ի շուրջ հազար զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+