Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կասկածում է, որ իր ադրբեջանցի պաշտոնակիցը պատրաստ է հանդիպել Մոսկվայում:
Մեդիամաքսն այսօր Դավիթ Տոնոյանին հարցրել է Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին, որը սեպտեմբերի 4-ից 6-ը գտնվելու է Մոսկվայում՝ ԱՊՀ և Շանհայի համահործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստերին մասնակցելու նպատակով:
«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի», — Մեդիամաքսին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







