Հուլիսի 12-ից սկսած՝ կոնկրետ ընթացող մարտական գործողությունների ընթացքում մենք ունեցել ենք մոտավորապես 2 տասնյակ վիրավոր, այդ թվում՝ 2 ոստիկանները: Բայց նրանց կեսն աննշան վնասվածքներ է ունեցել և 2 ժամ հետո վերադարձել է շարք՝ շարունակելով կատարել իրենց խնդիրը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հրավիրված ճեպազրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում ունենք բուժվող 10 վիրավոր, որոնցից 5-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և հնարավոր է՝ գուցե այս պահին էլ դուրս գրվեն, 5-ի վիճակը միջին է կամ միջինից ավելի ծանր, բայց բժիշկների հավաստմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







