Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:51

ՊՆ ծախսերը կավելանան 9,5%-ով՝ 2025-ի 15% կրճատումից հետո

ՊՆ ծախսերը կավելանան 9,5%-ով՝ 2025-ի 15% կրճատումից հետո

Կառավարությունը 2027 թվականին նախատեսում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ծախսերը 563 միլիարդից հասցնել 616,5 մլրդ դրամի (1,71 մլրդ դոլար), տեղեկանում ենք հոկտեմբերի 1-ին հավանության արժանացած պետական բյուջեի նախագծից։ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նկատմամբ ծախսերի ավելացումը կկազմի 53,4 մլրդ դրամ (147,9 մլն դոլար)՝ մոտ 9,5%։

ՊՆ-ի կողմից 2027 թվականին ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ծրագրի շրջանակում։ Ընդհանուր գումարից ընթացիկ ծախսերի գծով նախատեսված է 276,4 մլրդ դրամ (765,7 մլն դոլար)՝ 44,8%, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով՝ 340,1 մլրդ դրամ (942 մլն դոլար)՝ 55,2%։

Միջոցների հիմնական մասը՝ 613,8 մլրդ դրամ (1,7 մլրդ դոլար), նախատեսված է «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրով։ Սա ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից 53,7 մլրդ դրամով (148,8 մլն դոլար) ավելի է։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը։

Եվս 1,065 մլրդ դրամ (2,95 մլն դոլար) նախատեսված է «Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ» ծրագրի գծով։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու են վերականգնողական մասնագիտացված բուժօգնության գծով ծառայությունների տրամադրում, համաճարակային միջոցառումների կազմակերպում, զինվորական հոսպիտալների և բժշկական կետերի սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ։

«Միջազգային ռազմական համագործակցություն» ծրագրով նախատեսված է 974,6 մլն դրամ (2,7 մլն դոլար)։ Միջոցները կուղղվեն, մասնավորապես, ռազմական անվտանգության համակողմանի ապահովմանը, զինված ուժերի արդիականացման գործում միջազգային փորձի և օժանդակության կիրառմանը, կադրերի ուսուցմանն ու վերապատրաստմանը, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովման պահանջների բավարարմանը։

«Ռազմական ուսուցում և վերապատրաստում» ծրագրի շրջանակներում նախատեսված է 352,8 մլն դրամ (977 000 դոլար)։ Ծրագրով ՀՀ զինված ուժերի զինծառայողների ռազմական ուսուցումը կազմակերպվում է ՌԴ և օտարերկրյա այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում՝ բակալավրի և ակադեմիական կրթական ծրագրերով, ինչպես նաև մինչև վեց ամիս տևողությամբ կարճաժամկետ դասընթացների ծրագրով։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ» ծրագրի գծով նախատեսված է 306,7 մլն դրամ (850 000 դոլար)։ ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը նախատեսված են 4,072 տրիլիոն դրամի (11,28 մլրդ դրամ) չափով։ Այսպիսով՝ ՊՆ ծախսերը կկազմեն բյուջետային բոլոր ծախսերի մոտ 15,1%-ը։

Իշխանությունները 2026 թվականին, հակառակը, ՊՆ ծախսերը կրճատել էին մոտ 15%-ով՝ 2025 թվականի 664,6 մլրդ դրամից հասցնելով 563 մլրդ դրամի։ Այսպիսով՝ 2027 թվականի համար նախատեսված աճը մասամբ կփոխհատուցի նախորդ կրճատումը, սակայն ծախսերը կմնան 2025 թվականի մակարդակից ցածր՝ 616,5 մլրդ դրամ՝ 664,6 միլիարդի դիմաց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ իշխանությունները 2026 թվականի բյուջեում ռազմական ծախսերի էական ավելացում չեն նախատեսում և որոշումները կճշգրտեն՝ կախված իրավիճակի զարգացումից։

Համեմատության համար՝ Ադրբեջանը 2027 թվականին նախատեսում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերն ավելացնել 1,1%-ով՝ հասցնելով 8,816 մլրդ մանաթի (5,19 մլրդ դոլար), հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

2026 թվականին այդ նպատակներով նախատեսված է 8,717 մլրդ մանաթ (մոտ 5,13 մլրդ դոլար)։ Ռազմական և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն Ադրբեջանի պետական բյուջեի բոլոր ծախսերի մոտ 21%-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+