Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մասնակիցները քննարկել են նախորդ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերով կատարվող աշխատանքները և համապատասխան միջոցառումների ընթացքը։ Նիստի ավարտին հստակեցվել են խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցությունն ու հետագա անելիքները։
Ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 19-ին հրապարակված որոշմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







