Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:54

Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին կփոխարինեն Հայաստան ժամանած նորակոչիկները

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ժամանել զինծառայողների առաջին խումբը` սահմանված ժամկետային զինծառայությունն ավարտած  զինվորների և սերժանտների պլանային փոխարինման համար։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 31-ին շուրջ 100 զինծառայողներ, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, տուն են վերադարձել, որոնց էլ կփախարինեն Հայաստան եկած մոտ 150 զինծառայողները։

Զինծառայողներին տուն են ուղարկում ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով։ ՀՌՕ զորահրամանատար, գեներալ–գնդապետ  Ալեքսանդր Դվորնիկովի որոշման համաձայն` անձնակազմի տեղափոխումն իրականացվում է ռազմական ինքնաթիռներով սոցիալական հեռավորության պահպանելով, օդանավը բեռնված է 50%–ով։

Ռազմակայանի բուժանձնակազմը բոլոր զինծառայողների բուժզննում է անցկացրել, ինչպես նաև ջերմաչափել նրանց։

Ռազմակայան ժամանելիս յուրաքանչյուր խումբ ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոց, դիմակ, բախիլներ), անձնակազմը տեղափոխվում է բացառապես զինվորական ավտոբուսներով, որոնք նախապես հատուկ մշակվել են ախտահանիչ լուծույթներով։

Նորակոչիկները երկշաբաթյա կարանտինի կտեղափոխվեն «Սիվերսկի» ռազմական ավանում գտնվող Գյումրիի ռազմական կայազորի հատուկ նախապատրաստած տարածքներում։  Կարանտինի ընթացքում զինծառայողների հետ ադապտացման միջոցառումներ կանցկացվեն, նրանց ֆիզիկական վիճակի ամենօրյա մոնիթորինգ, ջերմաչափում և բուժզննում կիրականացվի։  Ռազմակայանի ռազմաքաղաքական աշխատանքի բաժնի սպաները նորակոչիկներին կծանոթացնեն զորամասի պատմությանն ու ավանդույթներին։

Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմակայանում ծառայություն անցնելու համար զինծառայողները Հարավային և այլ ռազմական օկրուգների զորամասերից և ուսումնական կենտրոններից են։ Փոխարինման ժամանած նորակոչիկներին ռազմակայանի հրամանատարությունը նշանակում է կապավորի, հետախույզի, կինոլոգի, սակրավորի, դիպուկահարի, ԱԹՍ և ՀՕՊ միջոցների օպերատորի պաշտոնների։

Մինչև հուլիսի 1-ը նախատեսվում է զորակոչով ծառայություն անցնող շուրջ 1.5 հազար զինվորի և սերժանտի փոխարինում։ Պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի անձնակազմի թիվն անփոփոխ կմնա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+